Երևանի Խուդյակովի փողոցում ավտոմեքենաներ են այրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Խուդյակովի փողոցում լուսադեմին երկու ավտոմեքենա է այրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 16-ին, ժամը 05:03-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Խոշոր հրդեհ Վեդիում. խոտանված ավտոմեքենաներ են այրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Հրշեջ–փրկարարը մարում է Խուդյակովի փողոցում բռնկված հրդեհը