Ոոստիկաններ են դիմել թմրանյութերից մաքրվելու խնդրով․ պիտի թեստավորում անցնեին. Մանուկյան

Հայաստանում այս տարի 47 ոստիկան է հեռացվել համակարգից` թմրանյութ օգտագործելու համար։ ԱԺ–ում երեկ կայացած լսումների ժամանակ ասել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Sputnik
Նախարարը նշել է, որ ոստիկանությունում այժմ ատեստավորման գործընթաց է տեղի ունենում, որի պարտադիր պահանջներից մեկն էլ թմրանյութերի թեստ հանձնելն է: Այդ ստուգումների արդյունքում էլ աշխատանքից ազատվել են վերոհիշյալ 47 ոստիկանները։
Ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերի մասին իմ գործընկ ՀՇ–ի հետ զրույցում պատմել է նաև Rehab.am կլինիկայի գլխավոր բժիշկ, հոգեբույժ, նարկոլոգ Ալեքսանդր Մանուկյանը։
«Բազմիցս եղել է, որ հենց ոստիկաններ են դիմել հենց թմրանյութերից մաքրվելու խնդրով, որովհետև պիտի թեստավորում անցնեն»,– ասել է մասնագետը։
Նրա խոսքով` տարեկան միայն իրենց կլինիկա են դիմում 7-8 ոստիկան` խնդրելով իրենց օրգանիզմը մաքրել թրամիջոցի հետքերից։ Վերջին դիմած ոստիկանների թվում, ըստ Մանուկյանի, նաև մեկ կին ծառայող է եղել։