Ադրբեջանը, ի ցույց դնելով իր վերաբերմունքը Հայաստանի ու ՀՀ բարձրաստիճան ղեկավարության նկատմամբ, «իգնոր» է անում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին. Sputnik Արմենիայի հետ զրւյցում ասել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը` վերլուծելով դիվանագիտական ու միջազգային վերջին իրադարձությունները․
«Փոխարենը Թուրքիան ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպումներում կիրառում է ավանդական փափուկ ուժի քաղաքականությունը»։
Հիշեցնենք` Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը. երեկ «Արմենպրեսին» հայտնել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ավելի ուշ ԱԳ նախարարությունը հաստատեց, որ նախարար Արարատ Միրզոյանը մեկնելու է Թուրքիա, որտեղ հոկտեմբերի 18-ին մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։
Հատկանշական է, որ մինչ այդ ադրբեջանական կողմը հրաժարվեց Ժնևում հոկտեմբերի 14-ին նախանշված Ալեն Սիմոնյան–Սահիբա Գաֆարովա հանդիպումից։ Փոխարենը Հայաստանի խորհրդարանի ղոկավարը հանդիպում ունեցած Թուրքիայի խորհրդարանի իր պաշտոնակցի հետ։