ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «SKY express» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աթենք–Երևան–Աթենք երթուղով: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
«Հունական «SKY express» ավիաընկերությունը նոյեմբերի 6–ից մեկնարկելու է Աթենք–Երևան–Աթենք երթուղով չվերթերը»,– ասված է հաղորդագրությունում։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական օր` չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
Տոմսի գինը սկսվում է 89.74 եվրոյից։