Սանոսյանն ու Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հանդիպել են Ստամբուլում

Գնել Սանոսյանը և Աբդուլքադիր Ուրալօղլուն
Թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հանդիպումը կայացել է Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում։
Թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, հայտնի չէ. գերատեսչությունը միայն լուսանկարներ է հրապարակել։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Գնել Սանոսյանը Ստամբուլում մասնակցում է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին և ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։