Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում 2874 գովազդային վահանակ է ապամոնտաժվել. տեսանյութ

Ապամոնտաժում
Վարչական շրջանում հեռացվել են մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավելի քան 4000 գովազդային վահանակներից 2874-ը ապամոնտաժվել են: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը հեռացվել են, 39-ը առաջիկայում կհեռացվեն»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանը նշում է, որ տնտեսվարողները նախօրոք զգուշացվում և ծանուցվում են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային վահանակները:
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում տեղադրվել է չափորոշիչներին համապատասխանող 157 նոր վահանակ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին մինչև այս տարվա հունվարի 1-ը ժամանակ էր տվել իրենց գովազդային վահանակները փոփոխելու և սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։ Երևանի ավագանին նման որոշում էր կայացրել դեռ 2023 թվականի ապրիլին` մայրաքաղաքում տեղադրվող արտաքին գովազդի համար սահմանելով նոր չափորոշիչներ։