Լավրովը կմասնակցի «3+3» ձևաչափով նիստին. Զախարովան հաստատել է

Սերգեյ Լավրով
Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաստատում ենք, որ Սերգեյ Լավրովը կմասնակցի նիստին»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք առաջիկա հանդիպմանը, թե ոչ։
«3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր. Փաշինյան