Իսրայելական բանակը Լիբանանի և Գազայի հատվածի ավելի քան 230 թիրախների է հարվածել

Իսրայելական հարվածներից տուժած Բեյրութը. Արխիվային լուսանկար
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նախորդ 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Լիբանանի և Գազայի հատվածի ավելի քան 230 թիրախների։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Բանակի տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող շիական «Հզբոլլահ» շարժման ավելի քան 200 օբյեկտներին։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
Գազայի հատվածը փաստորեն բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի, իսկ Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Ռաֆահում, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենարանը։