ՀՕՊ–ը գիշերն ուկրաինական ԱԹՍ–ներ է խոցել ՌԴ երեք մարզերի երկնքում. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Կուրսկի և Տուլայի մարզերի երկնքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը ՌԴ մի շարք մարզերի վրա ուկրաինական երեք անօդաչու է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր ՌԴ տարածքի նկատմամբ անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական գրոհ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ հերթապահ միջոցները Բելգորոդի, Կուրսկի և Տուլայի մարզերի երկնքում ուկրաինական ինքնաթիռատիպ երեք անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։