Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Արմեն Խանդիկյանին և ևս 3 մշակութային գործիչների

Մշակութային գործիչներին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ներդրած ավանդի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի 2806-ամյակի առթիվ ավագանին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց մի շարք մշակութային գործիչների:
Երևանի ավագանին միասնական քվեարկությամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին։
Արվեստագետ Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Մշակութային գործիչներին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց իրենց ներդրած ավանդի համար: