Էլինա Ավանեսյանը Օսակայում հաղթել է թենիսի մրցաշարի առաջին շրջանում

Առաջին շրջանում Էլինան ավելի ուժեղ էր աշխարհի 65-րդ ռակետ Էշլի Կրյուգերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ճապոնիայի Օսակա քաղաքում WTA-250 սերիայի մրցաշարը սկսեց հաղթանակով։
Առաջին շրջանում Էլինան առաջ անցավ ԱՄՆ ներկայացուցիչ Էշլի Կրյուգերից 7:6 (7:1), 6:3 հաշվով։ Թենիսիստուհիները կորտում 1.5 ժամ եմ անցկացրել։
Երկրորդ շրջանում Ավանեսյանը կխաղա Ջեսիկա Բուզաս Մանեյրո (Իսպանիա)–Սառա Սաիտո զույգի հաղթողի հետ։
Նշենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին թենիսիստուհին պաշտոնապես ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել։