ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ԴԺՀ–ում Ձերժինսկ քաղաքի ավելի քան երկու երրորդն արդեն ազատագրվել է, Ռուսաստանի զինված ուժերն առաջ են շարժվում՝ Ուկրաինայի զինված ուժերին խոցելով բարձրահարկ շենքերից։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Մեր զինծառայողները քայլ առ քայլ առաջ են շարժվում բնակավայրով (Ձերժինսկ քաղաքով,– խմբ.), արդեն բնակավայրի ավելի քան երկու երրորդը հաստատ ազատագրվել է. այս գիշերվա ընթացքում գուցե և ավելին», – ասել է Պուշիլինը «Սոլովյով Live»–ի եթերում։
Նրա խոսքով` քաղաքում խաղաղ բնակիչներ են մնում, նրանցից շատերը չեն ցանկացել մեկնել և սպասում են` երբ կկարգավորվի խաղաղ կյանքը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։