Ասուլիս. «Ինչպես ճիշտ ցուցաբերել առաջին օգնությունը արտակարգ իրավիճակներում»

«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունն առաջին տարին չէ, որ մարդասիրական ծրագրեր է իրականացնում ՀՀ-ում: 2017թ. - ից Հայաստանում պարբերաբար անցկացվում են դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական միջոցառումներ:
Sputnik
2024 թվականի հոկտեմբերի 19- 22 ընկած ժամանակահատվածում «Ռուսական մարդասիրական առաքելությունը» «Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կանցկացնի «Առաջին օգնություն արտակարգ իրավիճակներում» ուսուցողական դասընթաց կազմակերպության կամավորների և աշխատակիցների համար:
Դասընթացները կվարի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ՌԴ վաստակավոր բժիշկ և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 2020 թվականի լավագույն բժիշկ Վիկտոր Բելինսկին, որն ունի աշխարհի տասնյակ թեժ կետերում աշխատելու փորձ: Ի՞նչ կներառվի դասընթացի գործնական և տեսական մասում, որտե՞ղ կանցկացվեն դասընթացները, որքանո՞վ են դրանք հարմարեցված սեյսմաակտիվ Հայաստանի պայմաններին, հոկտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն
Ռուսական հումանիտար առաքելության առաջատար փորձագետ Վիկտորիա Բիլուսովան,
Դասընթացի ղեկավար, Ռուսաստանի ԱԻՆ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վիկտոր Բելինսկին,
«Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Ռուսական հումանիտար առաքելության համակարգող Անի Միշելը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։