Երևանի 2806-ամյակին նվիրված տոնակատարություններից և Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումից հետո սոցցանցերում սկսվեցին հանրային տրանսպորտի վատ աշխատանքի մասին քննարկումներն ու դժգոհությունները։
Մարդիկ բողոքում էին, որ ժամերով ստիպված են եղել կանգնել կանգառներում։ Հանրային խոշոր միջոցառումների ժամանակ քաղաքային իշխանությունները սովորաբար լրացուցիչ տրանսպորտ է հատկացնում, կարճացնում է երթերի միջև հաճախականությունը կամ երկարաձգում հանրային տրանսպորտի սպասարկման ժամերը։
Կիրակի օրը, սակայն, ըստ քաղաքացիների, քաոսային վիճակ է եղել։ Ո՞րն է պատճառը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը։
«Այդ ամենը կազմակերպվածության բացակայության պատճառով է, ինչի պատասխանատուն քաղաքային իշխանություններն են».-նշել է Դավիթ Մարգարյանը։