Պարենային անվտանգության համատեքստում սննդակարգում ցորենը բրնձով փոխարինելու` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդային շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
Նրա խոսքով` Հայաստանում մարդկանց սննդակարգում գերակշռում են ալրային հիմքով ուտեստնեը, ուստի ցորենը բրնձով փոխարինելու մասին գաղափարը տեղին չէ։
«Պարենային անվտանգության ոլորտի մասին դատողություններ պետք է անեն մասնագետները».-նշում է մասնագետը։