Իսրայելական հետախուզությունը պնդում է, որ ճամբարի ներսում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոն է եղել: Միևնույն ժամանակ «Al Jazeera» հեռուստաալիքը հայտնել է, որ բոլոր զոհերն ու վիրավորները խաղաղ բնակիչներ են, որոնք փորձել են թաքնվել ռմբակոծությունից։ Գրոհից հետո ճամբարում ուժեղ հրդեհ է բռնկվել և պայթյուններ են որոտացել։ Հրդեհը տարածվել է նաև հիվանդանոցի վրա։
Հարձակումը տեղի է ունեցել Նուսեյրաթում գտնվող դպրոցին հասցված հարվածներից ժամեր անց, դպրոցն օգտագործվում էր պատերազմի հետևանքով տեղահանված պաղեստինցիների կողմից։ Այստեղ առնվազն 15 մարդ է զոհվել: