Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը 2 արծաթ և 7 բրոնզ մեդալ է նվաճել

Արծաթե մեդալակիր են դարձել 88 կգ Սեյրան Սարուխանյանը և 58 կգ Տիգրան Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճեց 9 մեդալ՝ 2 արծաթ և 7 բրոնզ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Մեր մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքում հայ մարզիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կարող ուժ են, ունեն իրենց դիրքն ու դերը սամբոյի ընտանիքում, մրցունակ են և տոկուն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիայից նշում են, որ եռօրյա մրցումները բավականին լարված են անցել՝ հագեցած էմոցիաներով, հույզերով և սպասելիքներով։
Նշենք, որ արծաթե մեդալակիր են դարձել 88 կգ Սեյրան Սարուխանյանը և 58 կգ Տիգրան Գրիգորյանը։
Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Բրոնզե մեդալակիր դարձան71կգ Մհեր Օհանյանը, 79կգ Սամվել Ղազարյանը, 64կգ Միքայել Թումասյանը, 71կգ Ռադիկ Ղուկասյանը, 46կգ Սևակ Դավոյանը, 47կգ Միլենա Առաքելյանը և 59կգ Սյուզաննա Մանուկյանը։