ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերն առաջ են շարժվել և Զապորոժիեի ճակատային գծում նոր դիրքեր զբաղեցրել Դնեպրի ձախ ափին գտնվող Կամենսկոյե գյուղում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ Հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը:
«Մեր բանակն առաջ է շարժվել՝ գրավելով նոր դիրքեր, աստիճանաբար դուրս մղելով հակառակորդին և ստիպելով հետ քաշվել հյուսիսային ծայրամասեր», - ասել է Ռոգովը։
Նա նշել է, որ Կամենսկոյե գյուղի համար մարտական գործողությունները շարունակվում են Ստեպնոգորսկի ուղղությամբ։
Կամենսկոյեն և Ստեպնոգորսկը Զապորոժիեի մարզում գտնվող բնակավայրեր են, որոնք ձգվում են Մոսկվա-Սիմֆերոպոլ մայրուղու երկայնքով։ Ստեպնոգորսկն ամբողջությամբ գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։
Զապորոժիեի մարզը 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով դարձել Է Ռուսաստանի մաս։