ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները Զապորոժիեի մարզում՝ վերահսկողության տակ վերցնելով Լևադնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Բնակավայրն ազատագրել են «Վոստոկ» զորախմբի մարտիկները։
Բացի այդ, հարված է հասցվել ուկրաինական երեք բրիգադների կենդանի ուժին և տեխնիկային։
Լուրը, որ գյուղն անցել է ՌԴ վերահսկողության տակ, երեկ հայտնել էր ՌԴ հանրային պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, նոր շրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը:
Ուկրաինայի զինված ուժերն արդեն փորձել են հակագրոհ ձեռնարկել ռազմաճակատի այդ հատվածում, սակայն դասակ են կորցրել։