ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ–ղազախական հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր է քննարկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի` 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, որը մեկնարկում է այսօր: