ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մումբայի օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով հնդկական «IndiGo» ավիաընկերության 2 չվերթ է հետաձգվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին:
«IndiGo 6E 1275 և IndiGo 6E 56 չվերթերն իրականացնող ինքնաթիռները տեղափոխվել են մեկուսացված թռիչքուղի, և, ընթացակարգի համաձայն, անվտանգության պարտադիր ստուգումներ են սկսվել»,- ասել է «IndiGo»-ի խոսնակը:
Ինքնաթիռներից մեկը պետք է մեկներ Օմանի մայրաքաղաք Մասկատ, մյուսը` Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք: