«Հզբոլլահը» մեկ օրում Իսրայելի ուղղությամբ մոտ 90 արկ է արձակել

Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գրանցել է, որ մեկ օրում շիական «Հզբոլլահ» շարժումը մոտ 90 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով կա 11 զոհ, 48 վիրավոր
Իսրայելը «Հզբոլլահի» դեմ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ միաժամանակ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2,3 հազար մարդ` ներառյալ շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական:
«Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: Իսրայելում ռազմական գործողության գլխավոր նպատակը երկրի հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումն է, որոնք տարհանվել էին մեկ տարի առաջ «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցության համար սկսված գնդակոծությունների պատճառով:
ՑԱԽԱԼ-ը տանկից նպատակաուղղված գնդակոծել է Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի ուժերին. հայտարարություն