ՀՀ մարզերում և Երևանում շուրջ 3 շաբաթում ավելի քան 28 հազար անձ է պատվաստվել գրիպի դեմ

Գրիպի դեմ պատվաստում
Պատվաստումներն իրականացվում են բոլոր պոլիկլինիկաներում, իսկ Երևանում նաև շրջիկ կետեր են գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում 2,5 շաբաթվա ընթացքում գրիպի դեմ ավելի քան 28 հազար պատվաստում է արվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գրիպի դեմ պատվաստումները մեկնարկել են սեպտեմբերի 26–ից։
«Հոկտեմբերի 11-ի դրությամբ 28 982 պատվաստում է իրականացվել»,– ասացին գերատեսչությունից։
Նախարարությունից չնշեցին, թե գործընթացը մինչև երբ կշարունակվի։
Պատվաստումներն իրականացվում են ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում, ժամը 09։00-17։00–ն։ Քաղաքացիները, բացի պոլիկլինիկաներից, կարող են մոտենալ նաև շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից, արագ պատվաստվել: Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկին հարող տարածքում և Վերնիսաժին հարող տարածքում (Խաչքարերի պուրակ) տեղադրված շրջիկ կետերում քաղաքացիները կարող են պատվաստվել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։
Նախազորակոչիկներին և զորակոչիկներին ջրծաղիկի դեմ պատվաստելու համար կհատկացվի 600 000 դրամ