«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

Ինքնաթիռ
Ավիաընկերությունից հայտնում են, որ հաջորդ տարի կգործարկվեն նոր ուղղություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթերն ավելի քան մեկ ամսով կդադարեցվեն։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Առաջիկայում նախատեսվում է ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված` հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների» չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն»,- նշված է գրառման մեջ։
Միաժամանակ ավիաընկերությունից հայտնում են, որ օդանավի շահագործման վկայականը երկարացվել է 16 տարով։ Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։
Նշվում է, որ արդեն դեկտեմբերի 20-ից կգործարկվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից՝ դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Ավիաընկերությունը խոստանում է, որ հաջորդ տարի կգործարկվեն նոր ու հետաքրքիր ուղղություններ։
«Qatar Airways»-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը