ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի արդյունաբերության ծավալի ցուցանիշները 2024 թվականի հունվար–օգոստոսին ամենաբարձրն են (13,7 %)` չնայած երկրում արտադրության ցածր տեմպերին։ Նման տվյալներ է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժինը (ԵԱՏՄ գործադիր մարմին)։
ԵԱՏՄ երկրներում, ընդհանուր առմամբ, արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 4,5 %: Բելառուսում այդ ցուցանիշն աճել է 7,1 %–ով, Ռուսաստանում՝ 4,5 %–ով, Ղազախստանում՝ 3,0 %–ով և Ղրղզստանում՝ 0,7 %–ով։
Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում արդյունաբերության ամենաբարձր աճն ունի
© Photo : ЕЭК
Հայաստանում արդյունահանող արդյունաբերության ծավալը (ներառյալ հանքերի և քարհանքերի արդյունահանումը) կրճատվել է 8,1 %–ով, իսկ վերամշակող արդյունաբերությունն աճել Է 20,7 %–ով (հիմնականում ոսկու մշակման հաշվին, որն այնուհետև վերարտահանվում է այլ երկրներ):
Ռուսաստանում մշակող արդյունաբերությունն աճել է 8,1 %–ով, Բելառուսում՝ 7,3 %–ով, Ղազախստանում՝ 4,9 %–ով, Ղրղզստանում այն մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա (կրճատվել է 0,4 %–ով)։