Հայ մարզիկները երեք մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում

Առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի Պորեչ քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հայ մարզիկները ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում նվաճել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում հաղթողներ են դարձել Սասուն Ղամբարյանը և Վահրամ Խաչատրյանը: Ազատ ոճի ներկայացուցիչը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել եզրափակիչ գոտեմարտին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի Պորեչ քաղաքում: