Երևանում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը և կատարվածի հանգամանքները բացահայտելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Հոկտեմբերի 14-ին, ժամը 11․30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի»,-հայտնեցին ՆԳՆ-ից։
Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը և կատարվածի հանգամանքները բացահայտելու համար։