Երևանում ավտոբուս է վթարի ենթարկվել, կա տուժած

Ավտոբուս
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը սպասարկում է 48 համարի երթուղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ավտոբուս է ինքնավթարի ենթարկվել, ինչի հետևանքով 1 մարդ է տուժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Այսօր` ժամը 9։36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ բուժզննության համար դիմել է հիվանդանոց»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Oragir.News-ի տեղեկություններով` «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը սպասարկում է 48 համարի երթուղին։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։
Ըստ լրատվամիջոցի՝ վարորդը ևս վնասվածք է ստացել, սակայն տեղում բուժօգնություն է ստացել և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։