Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Քաղաքապետարանն արդեն պաշտոնակատար է նշանակել Քրիստինե Դումանյանին։ Լրագորղների հետ զրույցում քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն ասել է, որ գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել։ Նրա խոսքով՝ դպրոցը չուներ տնօրենի պաշտոնակատար, պարտականությունները կատարում էր աշխատակիցներից մեկը՝ Լարիսա Մովսիսյանը, որն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն էր առաջացել նշանակել նոր պաշտոնակատար։
Հանրակրթության վարչության պետը նշանակումն ուղղակիորեն չի պայմանավորել դպրոցում ԱԱԾ-ի իրականցրած գործողության հետ, բայց նաև նշել է, որ դա ևս նշանակություն ունեցել է։