Էլեկտրամոբիլներ ներկրողները կհայտնվեն անհավասար պայմաններում. Վարդան Մկրտչյան

Եվս 300 մեքենա և կսպառվի այս տարվա համար առանց մաքսի Էլեկտրամոբիլներ ներկրելու քվոտան։ Հաշվի առնելով ներկրման ցուցանիշները` 15-20 օր անց, Հայաստան բերվող էլկտրամոբիլները պետք է մաքսազերծվեն։
Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում էլեկտրամոբիլներ ներկրող գործարար Վարդան Մկրտչյանն ասել է, որ նույիսկ այն մեքենաները, որոնք արդեն իսկ դեպի Հայաստան ճանապարհին են` արտոնությունից չեն օգտվի։
Եվրասիական Տնտնեսական Հանձնաժողովի որոշմամբ այս տարվա համար Հայաստանին հատկացվել էր 8000 էլեկտրամոբիլի անմաքս ներկրման քվոտա, որից 600-ը կառավարությունը պահեց որպես ռեզերվ, բայց մի քանի օր առաջ որոշեց դա ևս հատկացնել անհատ ներկրողներին։ Ընդ որում, արտոնությունից կօգտվի առաջինը սահմանին հասնողը։
Կառավարության այս կարգավորման հետ Վարդան Մկրտչյանը համաձայն չէ։