Ամբիցիոզ փոփոխությունները նման են համարձակորեն անդունդը նետվելուն. Տիգրան Շահվերդյան

Կրթության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։ Այն արդեն իսկ արժանացել է ոլորտի մասնագեների բուռն քննադատության։
Sputnik
«Գիտուժ» նախաձեռնությունը, որը համախմբում է գիտական համայնքի բոլոր կառույցներին և որի նպատակն է պետության հետ համագործակցելով ոլորտը բաարեփոխելը, հայտարարություն տարածեց։ Գիտության մարդիկ նշում են, որ բարեփոխումները պետք է իրականացվեն այնպես, որ չվնասեն և չխանգարեն գիտահետազոտական հաստատություններում պետական ռազմավարական նախագծերի իրականացմանը։ Դրա համար նրանք ճիշտ են համարում հրաժարվել չփորձարկված նոր ձեւաչափերի մեջ տեղավորելու ձգտումից, քանի որ դա նույնն է, թե համարձակորեն նետվես անդունդը։
Թեմայի շուրջ զրուցել ենք «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի հետ։