Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով. ՊՆ

Զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Նշենք, որ միայն հոկտեմբերին սա արդեն 2–րդ դեպքն է, երբ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ զորամասերից մեկում կրկին զինծառայողի դի է հայտնաբերվել։
«Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով»,–հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Տեղեկացվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6–ին` ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ է կալանավորվել