ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, բեռնատարն ընկել է Արփա գետը։ Տուժել է երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ` Զ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հայտնվել գետում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1977 թ․) դուրս են եկել բեռնատարի խցիկից։
Վայոց Ձորում բեռնատարն ընկել է Արփա գետը
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, եռածունկ սանդուղքի օգնությամբ դուրս բերել քաղաքացիներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։