Սերբիան ԲՐԻԿՍ-ին միանալը դիտարկում է որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. փոխվարչապետ

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը. Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի կունենա ԲՐԻԿՍ -ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Սերբիան դիտարկում է ԲՐԻԿՍ -ին միանալը որպես ԵՄ-ին անդամակցելու կենսունակ այլընտրանք։ Այս մասին Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել է գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Սերբիան անպայման կմասնակցի ԲՐԻԿՍ –ի Կազանի գագաթնաժողովին: Անպատասխանատու կլինի չուսումնասիրել բոլոր տարբերակները, ներառյալ ԲՐԻԿՍ -ին անդամակցելը: Եթե ​​ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը գրավիչ է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան, ապա ինչո՞ւ պետք է իրավիճակն այլ լինի Սերբիայի համար: Այնպես որ, կասկածից վեր է, որ ԲՐԻԿՍ-ին միանալը դարձել է ԵՄ-ի իրական այլընտրանք»,- ասել է Վուլինը:
Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի նախագահությունը ստանձնել է 2024 թվականի հունվարի 1-ին։ Տարին սկսվեց ասոցիացիային նոր երկրների անդաակցմամբ. բացի Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, այն այժմ ներառում է Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:
Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի կունենա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։