ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանում 48 մարդ է մահացել մեթիլ սպիրտ պարունակող սպիրտից թունավորվելու հետևանքով։ Այս մասին գրում է Haberler-ը։
Նշվում է, որ Մազանդարան, Գիլան, Համադան և Զանջան նահանգներում հարյուրավոր մարդիկ ծանր թունավորումներով հոսպիտալացվել են։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ Մազանդարանում մահացել է 21 մարդ, Գիլանում՝ 15, Համադանում՝ 11, Զանջանում՝ մեկ մարդ։ Տուժածներից ոմանք կորցրել են տեսողությունը։
Տեղական իշխանությունները ձերբակալել են կեղծ ալկոհոլի արտադրությամբ և վաճառքով զբաղվող մի քանի անձանց։