ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը քաղաքի տոնի առիթով շնորհավորել է երևանցիներին

Երևան. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի դեսպանատնից մաղթում են Երևանին նաև զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2806-ամյակի առթիվ՝ մաղթելով, որ Երևանը զարգանա ու բարգավաճի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Հին ավանդույթներն ու արդիականությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք շարունակել ուրախացնել յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ»,- գրված է ուղերձում։
Ռուսաստանի դեսպանատնից մաղթում են Երևանին նաև զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ:
Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն