Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ․ ՔԿ

Կալանք. Արխիվային լուսանկար
Երկու օր առաջ օդանավակայանում ձերբակալել էին նաև Սամվել Բալասանյանի որդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետի Սամվել Բալասանյանի որդու` Խաչատուր Բալասանյանի գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։
Նա տեղեկացրեց, որ գործով ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկն ազատ է արձակվել։

Sputnik Արմենիայի տվյալներով` ձերբակալվածների մեջ են Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։

Նշենք, որ 2023 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է սկսել Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։
Դատախազությունը պահանջում էր Գյումրի քաղաքի Սև բերդի հարևանությամբ` Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողերում Խաչատուր Բալասանյանին պատկանող հողերի հետ կապված հետ վերացնել ավագանու, քաղաքապետի այն որոշումները, որոնցով օտարվել են այս հողերը։ Ըստ դատախազության՝ այդ հողամասերը հատուկ նշանակության էին և չէին կարող օտարվել։