Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել 3-4 ամսվա ընթացքում՝ ԱՄՆ-ի պատճառով. Թրամփ

ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը . Արխիվային լուսանկար
Թրամփը խոստացել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում լուծել Ուկրաինայի հակամարտությունը և վերացնել քաոսը Մերձավոր Արևելքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոլտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել առաջիկա 3-4 ամիսներին՝ ԱՄՆ կառավարության մեղքով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իմ մտավախությունն այն է, որ առաջիկա երեք-չորս ամիսներին մենք Երրորդ համաշխարհային պատերազմի կգանք այն մարդկանց պատճառով, որոնք կառավարությունում են (ԱՄՆ - խմբ.)», - հայտարարել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիա նահանգում անցկացված նախընտրական հանրահավաքում:
Նա նաև խոստացել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում լուծել հակամարտությունն Ուկրաինայում և վերացնել քաոսը Մերձավոր Արևելքում:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Նախագահի թեկնածուներ են առաջադրել Դեմոկրատական կուսակցությունը՝ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին և Հանրապետական կուսակցությունը՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին։