ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մեր փառապանծ քաղաքը, որն իր բացառիկ ջերմությամբ ու հավերժ երիտասարդական ոգով գերում է բոլորին, այսօր մի քիչ անխնամ տեսք ունի, մի քիչ ջղային է անընդհատ խցանումներից, մաքուր օդի պակասից, մի քիչ հոգնած՝ անընդհատ աղմուկից»,- գրել է Մարությանը։
Ըստ նրա՝ քաղաքի խնդիրների մասին պետք է խոսել ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել ամեն օր։ Հենց դա կլինի մեր քաղաքի հանդեպ սիրո ամենավառ ապացույցը։
Նշենք, որ Երևանն այսօր նշում է իր հիմնադրամ 2806 ամյակը։