ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի տոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է Ապարանում` մասնակցելով ոչ մրցութային «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոչ մրցութային «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին
Նշվում է, որ մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ:
«Վարչապետը նշել է, որ կարելի է այս մրցուղին դարձնել հեծանվային և հայտնել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում: Արդյունքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, լեռնային հեծանվավազքի այս երթուղին կարող է դառնալ Ապարան խոշորացված համայնքի՝ առողջ ապրելակերպի հետ կապված բրենդը»,–ասված է հհաղորդագրության մեջ:
Մրցաշարին նաև օտարերկրյա քաղաքացիներ են մասնակցել։ Փաշինյանը հույս հայտնել, որ Ապարանի լեռնային հեծանվամրցաշարը կդառնա միջազգային: Դա, ըստ վարչապետի, հնարավորություն կտա բարեկեցության նոր մակարդակ, եկամուտ բերել համայնքին, այնտեղ ապրող մարդկանց, ձևավորել համագործակցության իրական մթնոլորտ:
Փաշինյանը շնորհավորել է նաև բոլորին մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության առիթով: