ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Եգիպտոսում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մոտ 20-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Վթարը տեղի է ունեցել Ասուան-Կահիրե մայրուղու վրա, որտեղ լոկոմոտիվը բախվել է ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով երկու վագոն ընկել է ջուրը: Տուժածների թվում են երեք օտարերկրյա քաղաքացիներ՝ Մալայզիայից և Կոլումբիայից։
Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 23 մեքենա: