Արևմուտքի տաք գլուխներին ՌԴ միջուկային դոկտրինի հետ կապված ազդանշան է հասել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն . Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էր քննարկել ռուսական միջուկային դոկտրինի թարմացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբեր - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական միջուկային դոկտրինի փոփոխությունների հետ կապված ազդակները ընկալվել են Արևմուտքում, և դա նկատելիորեն սառեցրել է նրանց ագրեսիվ տրամադրությունները:
«Տաք գլուխները, եթե չլսեին, այդ հեռահար հրթիռներով արդեն ռմբակոծելու էին մեզ, հատկապես Ռուսաստանին։ Իսկ այսպես, հավանաբար, դա կոտրում է նրանց եռանդը», - ասել Է Լուկաշենկոն հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էր քննարկել ռուսական միջուկային դոկտրինի թարմացումը: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում, եթե հակառակորդը կրիտիկական սպառնալիք է ստեղծում իր ինքնիշխանության համար` նույնիսկ օգտագործելով սովորական զենք: Պուտինը նաև հավելել էր, որ միջուկային զենք չունեցող երկրի հարձակումը, միջուկային զենք ունեցող պետության մասնակցությամբ, կդիտվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի վրա: