ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի հավաքականը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ազգերի լիգայի խաղարկության C խմբային փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու զրկվեց խմբում հաղթելու բոլոր հնարավորություններից։
Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է 2023 թվականի հունվարի 14-ից։ Մինչ այդ` 2021 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նա եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։