ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում 87 անօդաչու թռչող սարք են արձակել Բելգորոդի մարզի 10 համայնքներում, մեկ մարդ զոհվել է: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տվյալներով՝ անցած օրվա ընթացքում ուկրաինական զորքերը գնդակոծել են 49 բնակավայր՝ արձակելով 96 արկ։ Հարձակումների ընթացքում արձանագրվել է նաև 87 անօդաչու թռչող սարք, որոնցից մոտ մեկ երրորդը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից:
Շեբեկինոյի գնդակոծության հետևանքով 11 խաղաղ բնակիչ վիրավորվել է, ծանր վնասվածքներ ստացած մեկ տղամարդ հիվանդանոցում մահացել է:
Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Ուկրաինայի սահմանի երկարությունը Բելգորոդի մարզի հետ կազմում է 350 կմ։