ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ավիացիան, հրետանին և անօդաչու թռչող սարքերի հաշվարկները խոցել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք մատակարարում էին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, խոցվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ 146 շրջաններում։
Նշվում է, որ ՀՕՊ միջոցները խոցել են ԱՄՆ-ի արտադրության 11 HIMARS ռեակտիվ արկ և 125 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։