Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԼԺՀ-ի նավթաբազայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Sputnik
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ԼԺՀ-ի Ռովենկի քաղաքի նավթաբազայի վրա, հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել են տարածաշրջանի կառավարությունից։
«Տասը անօդաչու թռչող սարքեր գիշերը հարձակվել են Ռովենկիի նավթաբազայի վրա։ Հակաօդային պաշտպանության օպերատիվ գործողությունների շնորհիվ դրանցից ութը հաջողվել է խոցել, և միայն երկուսն են հասել նպատակին։ Հարվածի հետևանքով բռնկվել է վառելիքի մեկ ռեզերվուար։ Առավոտյան ժամը 7: 00 - ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով) հրդեհը հաջողվել է չեզոքացնել», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհի մարման ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն ևս մի քանի անգամ փորձել է հարված հասցնել նավթաբազային:
Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։