Իրանը պատրաստ է օդային միջանցք ստեղծել՝ Բեյրութ մարդասիրական օգնություն հասցնելու համար

Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է օդային միջանցք ստեղծել Բեյրութ մարդասիրական օգնություն հասցնելու համար՝ Իսրայելի կողմից լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ուժերի դեմ ցամաքային գործողություն իրականացնելու ֆոնին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Իսրայելական օդուժը հարված է հասցրել Լիբանանի հարավում փախստականների տեղակայման կետին
Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք:
«Իսլամական Հանրապետությունը (Իրան,– խմբ.) պատրաստ է օդային միջանցք կազմակերպել դեպի Բեյրութ, որպեսզի մենք կարողանանք օգնություն ցուցաբերել կառավարության վերահսկողության ներքո», - ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2 հազար մարդ` ներառյալ շիաների շարժման առաջնորդները։ Ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
ՄԱԿ-ի խաղաղապահները հրաժարվել են Իսրայելի պահանջով լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում