Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել, մեծ մասը` Կուբանում և Ազովի ծովի երկնքում. ՌԴ ՊՆ

Գերատեսչությունում նշել են, որ ՀՕՊ–ը 17 անօդաչու թռչող սարք է որսացել Կրասնոդարի երկրամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի վրայով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունում հստակեցրել են, որ ՀՕՊ–ը 17 անօդաչու թռչող սարք է որսացել և ոչնչացրել Կրասնոդարի երկրամասի տարածքում, 16 - ը՝ Ազովի ծովի ջրային տարածքում, ևս 12-ը խոցվել են Կուրսկի, երկուսն էլ ՝ Բելգորոդի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։