ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում այսօր բախվել են 21–ամյա վարորդ Վ. Մ.–ի «Honda», 68–ամյա վարորդ Ս. Ա.–ի «Mercedes–Benz», 37–ամյա վարորդ Գ. Բ.–ի «Opel» և վարորդ Շ. Մ.–ի «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 09:20–ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ առկա է վառելիքի արտահոսք, սակայն հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Honda» մակնիշի ավտոմեքենայի 21–ամյա վարորդը և 47–ամյա ուղևոր Հ. Գ.–ն, ինչպես նաև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ. Մ.–ն հոսպիտալացվել են:
Իրականացվել են նաև ճանապարհի լվացման աշխատանքներ: