Անգնահատելի ներդրում. ՀՖՖ–ն շնորհավորել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրը

Հոկտեմբերի 12-ին Նիկիտա Պավելի Սիմոնյանը դարձավ 98 տարեկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան օրվա առթիվ: Հոկտեմբերի 12-ին ԽՍՀՄ հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը դարձավ 98 տարեկան:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար»,- ասվում է շնորհավորանքի տեքստում:
Նիկիտա Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» կենտրոնական հարձակվողն է եղել 40-ականների երկրորդ կեսից մինչև 50-ականների վերջ։ Ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է (162 գնդակ)։ Նրա ռեկորդը մեկ մրցաշրջանում (առաջնությունում 34 գնդակ), որը սահմանվել է 1950-ին, պահպանվել է ավելի քան 30 տարի։ ԽՍՀՄ հավաքականի հետ հաղթել է ֆուտբոլի օլիմպիական մրցաշարում (1956)։ Մարզիչի պաշտոնում Սիմոնյանը Երևանի «Արարատը» բերել է 1973-ի հայտնի ոսկե դուբլին: Այժմ Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը:
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Լև Յաշինի մեդալով